Ավելի լավ չի՞ հայտարարեք, որ պատրաստ եք հանձնվել Ալիևին՝ գերիների դիմաց. Աղվան Վարդանյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց Փաշինյանին:
«Պատերազմից հետո գերիներ ունեինք, ասացիք պատրաստ եմ որդուս ուղարկել Բաքու գերիների դիմաց, հիմա էլ Արցախի ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությունն է գերի: Սա Ձեր անձնական խայտառակությունն է»,-հարցրեց նա:
Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանելուց: