Հայաստանի հետ նման բան կարող էին անել միայն արտաքին պետության շահերը ներկայացնողները. Արթուր Խաչիկյան

Հայաստանի հետ նման բան կարող էին անել միայն արտաքին պետության շահերը ներկայացնողները. Արթուր Խաչիկյան



Ալիևի խոսույթը գնալով ավելի վտանգավոր և ագրեսիվ է դառնում, աշխարհում տիրող իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում Ալիևի համար: Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը գտնվում է իրականության մերժման հոգեվիճակում, չեն գիտակցում սպառնալիքներն ու վտանգները: