Այս իշխանությունն Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է. Արթուր Խաչատրյան
Երեկ Փաշինյանը և Ալիևը նույն պահանջը ներկայացրին հայ ժողովրդին, որ եթե չփոխվի ՀՀ պետականության հիմքը, որը դրվել է դեռևս 1990 թվականին, ապա ՀՀ-ին պատերազմ է սպառնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այս իշխանությունը, դասական առումով, Ադրբեջանի խամաճիկային կառավորությունն է և անում է բացարձակապես այն, ինչ Ադրբեջանը պահանջում է»,-ասաց նա: