Այդ գործը աբսուրդ է, որի համար հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին. Լևոն Քոչարյան

Այդ գործը աբսուրդ է, որի համար հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին. Լևոն Քոչարյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու են երեկ իրեն ու ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին նորից կանչել Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել Ասատուրովին:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս գործով,  Քոչարյանն աբսուրդ է որակում:

«Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն, ուղղակի ծիծաղելի է», - ասաց Լևոն Քոչարյանը: