Հասել ենք, իջեք՝ կապիտուլյանտ ուժը խոսում է ինքնիշխանությունից. Արթուր Խաչատրյան
Անկախության և ինքնիշխանության մասին խոսում է մի քաղաքական ուժ, ում օրոք թուրքերը բուն են դրել ՀՀ տարածքում: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հիմա էլ հասել ենք այնտեղ, որ թուրքերի պահանջով Սահմանադրություն եք փոխում, նման բան անում են խամաճիկային պետությունները: Դուք դա անում եք, որովհետև կապիտուլյանտ ուժ եք», -ասաց նա: