Նամակ գրեք քաղաքապետարանին՝ անունն էլ Սիսի դրեք, որ տեսնի. Հայկ Մարության

Նամակ գրեք քաղաքապետարանին՝ անունն էլ Սիսի դրեք, որ տեսնի. Հայկ Մարության



Ժողովուրդը գալիս է ինձ ասում է, այս ի՞նչ վիճակ է, 90-ականներին ենք նման բաներ տեսել: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը՝ անդրադառնալով քաղաքի իրավիճակին՝ փոսերին:

«Ասում եմ ժողովուրդ ջան, բայց ինչի եք ինձ ասում, մենք չենք իշխանությունը: Խնդրում եմ նամակ գրեք քաղաքապետարանին՝ անունն էլ Սիսի դրեք, որ տեսնի»,- նշել է նա:

Խոսելով Երևան քաղաքում արձանագրված և ապագայում քննարկման դրված մի շարք թանկացումների մասին նախագծերին՝ Մարությանն արձանագրել է, որ վերոնշյալների դեմ պայքարի ձայնը լռեցնելու նպատակ է հենտապնդում իշխանությունների կողմից ընդդիմադիրներին և, մասնավորապես, իրեն մանդատից զրկելու գործընթացը: