Ծերեթելի փողոցն անվանակոչեք ավագանու անդամ Անի Խաչատրյանի անունով. Սոնա Աղեկյան

Ծերեթելի փողոցն անվանակոչեք ավագանու անդամ Անի Խաչատրյանի անունով. Սոնա Աղեկյան



Ավագանու անդամին մանդատից զրկելը աննախադեպ երևույթ է, դա թույլ և վախկոտ իշխանության քայլ է: Այս մասին իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը: Նա իր ելույթում ներկայացրեց ընդդիմադիր ավագանիների նկատմամբ կատարվող հետապնդումները:

«Ավագանու մանդատը չէ, որ ինձ պետք է թույլ տա գործել կամ չգործել: Այստեղ նստած է Անի Խաչատրյանը, ում մորաքրոջ աղջկա հարց ես լուծել եմ չլինելով ավագանու անդամ»,-ասաց նա:

Վերջում էլ առաջարկեց Երևանի Ծերեթելի փողոցն անվանակոչել ավագանու անդամ Անի Խաչատրյանի անունով՝ որպես ՔՊ-ին մեծ ծառայություն մատուցած անձ: