Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում դրսի ներկայությանը. Էբրահիմ Ռաիսի

Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում դրսի ներկայությանը. Էբրահիմ Ռաիսի

Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում դրսի ներկայությանը խնդիրների լուծման պատրվակով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Ռաիսին ասել է, որ արտաքինի միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլեւ ավելի լուրջ խնդիրների տեղիք է տալիս։

Նա Թեհրանի եւ Երեւանի հարաբերություններն անվանել է պատմական, բարեկամական եւ կառուցողական։

Խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ նախագահն ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։

Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղ բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունն ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այս առումով Իսլամական Հանրապետության կարմիր գծերը։

Իրանի կառավարության ղեկավարը աջակցել է Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը՝ ասելով, որ պայմանավորվածությունների իրագործումը պահանջում է երկու կողմերի ջանքերը՝ համատեղ տնտեսական հանձնաժողովի արդյունքների հիման վրա։

Գրիգորյանը նշանակալի է համարել նաև Իրանի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը` հայտնելով Երևանի շահագրգռվածությունը էներգետիկայի և տարանցման ոլորտներում Թեհրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցում: