Այս հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ. Նիկոլ Փաշինյան
Ալմաթիի հռչակագիրը ընդունել են Խորհրդային միության 13 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան: Այս մասին Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ:
«Ալմաթիի հռչակագիրն է պետությունների անկխությունները ճանաչելու հիմքը: Ուկրաինայի հարցում էլ է նույնը: Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսիան որոշեցին, որ Խորհրդային միությունն այլևս գոյություն չունի, իրենք դառնում են անկախ պետություններ և ճանաչում են միմյանց սահմանները»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: