Ի՞նչ էին նշանակում իրականում Փաշինյանի ուսապարկը, բարձրախոսը, մուրճը․․․իսկ այսօր՝ քարտեզը․ Գագիկ Ասատրյան (լուսանկար)

Ի՞նչ էին նշանակում իրականում Փաշինյանի ուսապարկը, բարձրախոսը, մուրճը․․․իսկ այսօր՝ քարտեզը․ Գագիկ Ասատրյան (լուսանկար)
Էս բոլոր նկարներում նույն ռոժն է․․
 
Առաջինում նա ուսապարկով է, որը խորհրդանշում էր նրա՝ ժողովրդի ծոցից դուրս եկած ու ժողովրդի նման «աղքատ» լինելը,
Երկրորդում նա բարձրախոսով է, որը խորհրդանշում էր արդարության, պայքարի, հաղթանակի լսելի ձայնը,
Երրորդում նա մուրճով է, որը խորհրդանշում էր արդարդատությունն ու կուլակաթափությունը, արդարության հաստատումը, «երկաթե» մանդատը,
Չորրորդում նա Հայաստանի Հանրապետության քարտեզի մանրակերտով է, որը խորհրդանշում է ՀՀ տարածքը, տարածքային ամբողձականությունը, սահմանները և այլն․․․
Գանք սկբզբից՝ փաշինյանը, ում ուսապարկում նասկիներ էին, տաք ձմեռային հագուստ, մայկա-տռուսիկ, այսօր արդեն ՀՀ թիվ մեկ օլիգարխներից է, հանձինս՝ իր տիկնոջ, ով իր ռեկետով ստվերել է նախկին բոլոր փայ մտնողներին ու վազվռատ անողներին․․․իկռա, լեքսուս, պադավատ, չուլ-փալաս․․մի խոսքով՝ գիտեք․․․
Ռուպերով փաշինյանը, այսօր ինքն է մոռացել՝ ինչ է խոստացել, ինչի համար են նրան վստահել և այլն․․էն աստիճան, որ հաճախ ա լինում, երբ նա՝ ինքն ա ասում՝ «ինչի՞, ես նման բան ասել եմ․․․»․․էդ ռուպերով հիշո՞ւմ եք՝ ինչեր էր խոստանում նա․․իհարկե՛, հիշում եք․․․
Մուրճով փաշինյանը, ով ժողովրդից երկաթե մանդատ էր ուզում, որպեսզի երկրից գողացածները բանտ նստեն, որպեսզի պատերազմ չլինի Արցախում, որպեսզի վերջապես հարատև խաղաղություն հաստատվի, այսօր արդեն նույն ժողովրդին նվիրել է ամբողջապես հայաթափ Արցախ, նվիրել է օլիգարխիայի, կոռուպցիայի, մեկ անձից գնումների անասելի աճ, արդարադատության կոլապս և այլն․․
Իսկ այսօր՝ նույն փաշինյանը Հայաստանի քարտեզի մանրակերտն է թափ տալիս․․․իսկ սա՝ ի՞նչ է նշանակում՝ դատեք ինքներդ․․․