Արարատ Միրզոյանը հիմա էլ Ուրուգվայ է մեկնում

Արարատ Միրզոյանը հիմա էլ Ուրուգվայ է մեկնում

Մարտի 21-22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներ նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը: