Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին
Ապրիլին ԿԽՄԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերին։ Այս մասին թուրքական APA-ի հարցմանն ի պատասխան ասել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ տեղեկության, գերեվարվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։
Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։