Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը

Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը



ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ տեղեկությունը հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտնել է, որ Ռուս խաղաղապահների՝  Արցախի Հանրապետությունից վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։

«Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։

Ավելին՝ տեսանյութում: