10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. Քաղաքացի
Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջում են Երեւանի կենտրոնական փողոցներով եւ առգրավում փողոցում առեւտուր անողների ապրանքը, նաեւ տուգանում մարդկանց:
Մի տարեց կին փորձում էր վաճառվող կանաչին տոպրակով վերցնել տանել, սակայն նրան թույլ չտվեցին եւ առգրավեցին ապրանքը:
Փողոցային առեւտրով զբաղվողներին սկսեցին պաշտպանել անցորդներն ու շրջակա շենքերի բնակիչները:
Անցորդ մի կին՝ տեսնելով հավաքված ոստիկանների և քաղաքապետարանի աշխատակիցների բազմությունը, նշեց. «Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա: Գնացեք Ոսկեպարը պահեք, Ղարաբաղը պահեք»:
Մանրամասն՝ տեսանյութում: