Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև

Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև

Էքսկլավների հարցն ավելի բարդ է, այն պետք է քննարկել սահմանազատման գործընթացի ժամանակ։ Այս մասին СОР29 համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևի խոսքով՝ «եթե հայկական կողմը ցանկանում է այդ հարցով հիմա զբաղվել, ապա Ադրբեջանը պատրաստ է, իսկ եթե հայկական կողմն առաջարկի ավելի ուշ զբաղվել, Ադրբեջանը դրան ևս կհամաձայնի»։

«4 գյուղերի տարածքում սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտից անմիջապես հետո մենք կպայմանավորվենք հետագա քայլերի շուրջ»,- ասել է նա։