Խաչատուր Սուքիասյան, քո ասածն անպատասխան չի՛ մնալու․ Սեյրան Օհանյանը զգուշացրեց Սուքիասյանին
ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի արարքին իրավական գնահատական կտրվի և համապատասխան գործընթաց կսկսվի. ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այդ տիպի ելույթները սպառնալիքներ են և քրեական օրենսգրքի համապատասխան կետերով համապատասխան տարրեր են պարունակում։
Պարոն Սուքիասյանը մոռանում է, որ ինքը չի կարող մեզ վախեցնել, մոռանում է, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է իրենց իշխանության օրոք և իրենք քրեական օրենսդրության համապատասխան՝ պատասխան պետք է տան այն դավաճանությունների համար, որով իրենք Արցախը և ՀՀ-ն հասցրել են այս վիճակին»,-ասաց Օհանյանը։