Հրաման է տրվել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ. Եվգենի Իվանով
Մոսկվան ակնկալում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացել առաջիկայում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Եվգենի Իվանովը։
«Հրաման է տրվել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ», - ասել է նա:
Խոսելով ժամկետի մասին՝ նա նշել է. «Առաջիկայում. հաշվարկում ենք՝ մինչև տարեվերջ»: