7 ծառայողական մեքենան, Փաշինյանի «ռեֆորմն» ու Ագրարայինի տխուր պատկերը․ Yerkir.am

7 ծառայողական մեքենան, Փաշինյանի «ռեֆորմն» ու Ագրարայինի տխուր պատկերը․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում:

Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով   ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է:

Փաշինյանական այս քաոսի մեջ բնական է, որ, ժողովրդական լեզվով ասված, պլստացել են բազմաթիվ ՊՈԱԿ-երի ու հիմնադրամների ծառայողական ավտոմեքենաները:

Yerkir.am-ը սկսում է շարք, որտեղ կներկայացվեն նմանատիպ կազմակերպություններում առկա ծառայողական ավտոմեքենաները:

Առաջին խումբ կազմակերպություններից կներկայացնեք ՀՀ բուհերի ավտոմեքենաները, որպեսզի ուսանողները տեսնեն, թե նաև որտեղ են ծախսվում իրենց կողմից վճարվող ուսման վարձավճարները:

Նախորդիվ ներկայացրել էինք Երևանի պետական համալսարանում և Երևանի պետական բժշկական համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները. նշենք, որ ցանկում չենք ներկայացնելու բեռնատար ավտոմեքենաներն ու ավտոբուսները:

Ահա Հայաստանի ազգային ագրարային համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները՝ հիշեցնելով, թե ինչպիսի տխուր պատկեր է տիրում բուհում դիմորդների սակավության, ուսանողների թվի կրճատման, շենքերի օտարման, ոչ արդյունավետ կառավարման և այլնի առումով:

  • Toyota Land Cruiser, 194 AR 61, 2012 թ.
  • KIA SORENTO, 111 UU 41, 2012 թ.
  • CHEVROLET CAPTIVA, 077 QQ 07, 2014 թ.
  • GAZ 3102, 111 QQ 41 , 2007 թ.
  • VAZ 11183, 357 AL 61, 2008 թ.
  • VAZ 21214, 250 AL 61, 2002 թ.
  • VAZ 21214, 251 AL 61, 2003 թ.: