Հայաստանում խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման, արժեքների, կյանքի իմաստի ձևափոխության մասին. Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Հայաստանում խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման, արժեքների, կյանքի իմաստի ձևափոխության մասին. Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Մեծ Պահքին և առհասարակ պետք է հեռու մնալ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԻՑ, որի պատճառով մեր աչքի առաջ բազում ընտանիքներ են քանդվում, կյանքեր խորտակվում, իսկ շատեր էլ անհուսությունից և անելանելի վիճակից ինքնասպանություն են գործում։ Այս մասին գրել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը.

«Հայաստանում խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման, արժեքների, կյանքի իմաստի ձևափոխության մասին։ Այս մոլությամբ բռնվածները կամազուրկ, անօգնական են դառնում՝ փորձելով ամեն գնով գումար հայթայթել խաղալու համար։ Վարակիչ այս ախտը կարող է պատել ամեն մարդու, եթե փոքր-ինչ թույլ լինի կամքից։

 

Սիրելի՛ ծնողներ, ուշադի՛ր եղեք ձեր զավակների հանդեպ, հետաքրքրվեք նրանց կյանքով և առօրյայով, իսկ խաղամոլության անգամ չնչին դրսևորման դեպքում անպայման քայլեր ձեռնարկեք, մասնագետների դիմեք և այլն։ Անպատկերացնելի է, թե որքա՛ն մարդիկ և հատկապես երիտասարդներ են դիմում հոգևորականներին օգնության կանչով․․․ երբեմն պարզապես շատ ուշ է լինում»։