«Մեր Սարիկը», «Ձեր Լևոնը», «Մեր քաղաքը» …. Ստեփան Դանիելյան

«Մեր Սարիկը», «Ձեր Լևոնը», «Մեր քաղաքը» …. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Մեր Սարիկը», «Ձեր Լևոնը», «Մեր քաղաքը» ….

Գյումրիի ընտրությունների նախընտրական կարգախոսներից կարելի է հասկանալ, որ թեկնածուներից շատերի հիմնական ուղերձն այն է, որ իրենք լավ մարդ են, քաղաքը սիրում են, քաղաքն էլ պետք է իրենց սիրի ու … ընտրի։

«Սերը», «լավ» ու «վատ» տղա լինելը քաղաքական կատեգերիա չէ, և իրենց մեջ զարգացում, խնդիրների լուծման ուղերձներ չեն պարունակում։

Երբ բացակայում է քաղաքական, կամ անգամ պարզ մտածողությունը, սկսում են շահագործել էմոցիաները, ինչպես եղավ  2018-ին, համապատասխան  հետևանքներով հանդերձ։

Գաղափարական, ինտելեկտուալ դեգրադացիան, մտքի անապատը շատ լավ արտահայտվում է Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող, իրենց քաղաքը սիրող  «լավ տղաների« կարգախոսներում»։