Այնքան պրիմիտիվ հարցեր են, որ մեծ ինտելեկտ էլ պետք չի դրանց հստակ պատասխանելու համար․ Կիվիրյան
Քաղաքագետ, հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
Սերժ Սարգսյանին մի քանի պարզագույն հարց ունեմ, հաշվի առնելով որ ի տարբերություն Միքայել Մինասյանի, ով ասում ա որ 2018 թվականին տեղի է ունեցել ժողովրդի հեղափոխություն, ինքը շարունակում է հա պնդել, որ ինքը պարտվել է «Հզոր ուժերի»։
1. Ովքեր են այդ «Հզոր ուժերը» եւ որ երկիրն են ներկայացնում...
2. Երբ են այդ «Հզոր ուժերը» ներթափանցել Հայաստան, եւ ինքը որպես երկրի ղեկավար ինչ միջոցներ է ձեռնարկել դրա դեմ, իսկ եթե չի ձեռնարկել, ապա ինչու:
3. Եթե ինքը տեղեկացված էր դրսից «Հզոր ուժերի» երկիր մուտք գործելու եւ նրանց կողմից իշխանափոխություն իրականացնելու մասին, ապա չէր հասկանում դրա հետեւանքը, երբ հեռացավ ասելով որ Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի:
Առայժմս այսքանը, ոնց հասկանում եք, այնքան պրիմիտիվ հարցեր են, որ մեծ ինտելեկտ էլ պետք չի դրանց հստակ պատասխանելու համար...