Իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետի տուն ու խուզարկություն սկսել. «Ժողովուրդ»

Իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետի տուն ու խուզարկություն սկսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ մարտի 25-ին իրավապահները մտել են էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել` պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։

Իրավապահ համակարգում այս դեպքի մասով քննություն է ընթանում։

«Ժողովուրդ» օրաթերթը խիստ ուշագրավ տեղեկություն ստացավ այս քննության վերաբերյալ. պարզվում է` գազալցակայանի տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը չկա։ Իրավապահները փորձել են հասկանալ, թե ուր է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել են, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը ոչնչացրել են միտումնավոր, և չի բացառվում, որ հենց կրիչի փնտրտուքով են մտել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն` խուզարկության։

 

Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ծննդյան օրը, ու նա ընտանիքի հետ այդ ժամանակ եղել է Վրաստանում, և դեպքի մասին իմանալով՝ շտապել են Հայաստան։

Սպանություն կատարող անձին` Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին, իրավապահները դեռ փնտրում են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում