Արձանագրենք՝ էն էֆեկտն ու էներգիայի իմպուլսը, որը կարող էր գոյանալ հետընտրական Գյումրիում, վիժեցվեց․․․Ու վիժեցնողը, բնավ, քպ-ն չէր․ Գագիկ Ասատրյան
Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
Արձանագրենք՝ էն էֆեկտն ու էներգիայի իմպուլսը, որը կարող էր գոյանալ հետընտրական Գյումրիում, վիժեցվեց․․․Ու վիժեցնողը, բնավ, քպ-ն չէր․․․
Այսպես է մարդուց խլվում ոչ միայն փողը, բարեկեցությունը ու նամանտիպ բաները, այլև՝ հույսը, ամենակարևոր բանը, որը մարդու համար մղող ուժ ա հանդիսանում։
Ես անչափ ցավում եմ ու անչափ տխրում, որ մեր ժողովրդի հետ էս կերպ են վարվում՝ օգտագործում են նրան, մոլորեցնում, թմրեցնում, բթեցնում, մղում փոքրոգության։
Հերիք ա ձեզ թշնամացնեք ժողովրդի հետ, ճիշտ ա, ձեր անառիկության ամրոցը դա մարդկանց համբերությունն ա, բայց վայն էկավ տարավ ձեզ, երբ մարդիկ որոշեն ձեզ պատասխանել էնպես, որին՝ դուք արժանի եք։
Վախեցեք էս լռությունից, սա ձեր համար չարագուշակ լռություն ա․․․