Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառվող հակաքարոզչությանը միացան նաև հանրապետականները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառվող հակաքարոզչությանը միացան նաև հանրապետականները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վերջերս Միքայել Սրբազանը հարցազրույց է տվել Կարպիս Փաշոյանին, որի ընթացքում քննադատել է Հայաստանի բոլոր ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի հետևորդները վաղուց են փորձում նսեմացել ՀԱԵ դերն ու առաքելությունը, դա բոլորս գիտենք, բայց այն, որ եկեղեցու ու նրա հոգևոր սպասավորի նկատմամբ մեդիատեռորին կմիանային նաև հանրապետականները, դա արդեն նոնսենս էր։ 

Եվ այսպես, Սրբազանի նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տվեց Ռեֆորմիստներ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, ով ակնհայտ Սերժ Սարգսյանի սատելիտներից է։ Բաբայանը Սրբազանին անվանեց Քոչարյանի վկա տերտեր, որին միացան բազմաթիվ հանրապետականներ։ Սրբազանի նկատմամբ հակաքարոզչությանը միացավ նաև Հանրապետական ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը, հոգևորականին անվանելով քայլող անտեղյակություն։ 

Լուսանկարները՝ ստորև՝