Հունիսին նախատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան․ Գագիկ Սուրենյան

Հունիսին նախատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը գրել է․

«Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։ Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս»։