Ամբողջ հաշվետվության ժամանակ 27 անգամ օգտագործվեց՝ «Եկեք հասկանանք, թե» տերմինը, 12 անգամ՝ 2018 թվականը, մեկական անգամ էլ՝ «սև և կարմիր» խավիար բառերը․ տնտեսագետը՝ Փաշինյանի հաշվետվության մասին
«ԱՌԱՋ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ անդամ, տնտեսագետ Հովիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Թվերի, աղյուսակների և վերլուծությունների փոխարեն՝ սև ու կարմիր խավիար...
Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետը ներկայացրեց 2024 թ-ի պետական բյուջեի կատարողականը: Հատկանշական է, որ բոլոր համեմատականները տարվել են 2018-ի և 2025-ի միջև, ու ցուցանիշները 8 տարվա համեմատականն են, ոչ թե, ասենք, 2023-ի, կամ 2022-ի, և սա պատահական չէ, քանի որ նախորդ տարվա համեմատ ունենք թերակատարված բյուջե, պետական պարտքի ավելացում, հարկային բեռի ու հարկային վարչարարության խստացում:
Կարևոր է նաև, որ առանձնահատուկ շեշտադրմամբ խոսվեց աշխատավարձային ֆոնդի՝ 2,5 անգամ բարձրացման մասին և նշվեց որպես բացառիկ ձեռք բերում, սակայն 8 տարվա համեմատ գնաճի ու փողի արժեզրկման պարագայում այդ ցուցանիշը ավելի քան՝ բնական է, հատկապես լրացուցիչ 7 մլրդ դոլարի պետական պարտքի ավելացման պարագայում:
Այս հաշվետվությունը եզակի է աշխարհում, որտեղ չի խոսվում դրական ու բացասական ցուցանիշներից, ՀՆԱ-ի որակական բնութագրից, այլ նշվում է, թե ի՞նչ է հարկը, երջանկությունը, կամ, ասենք, հաջողությունը...
Հ.Գ. Ամբողջ հաշվետվության ժամանակ 27 անգամ օգտագործվեց՝ «Եկեք հասկանանք, թե» տերմինը, 12 անգամ՝ 2018 թվականը, մեկական անգամ էլ սև և կարմիր խավիար բառերը։