Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․
«Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին:
ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հայտարարել էր, որ Իսրայելը գործել է առանց ԱՄՆ աջակցության: Նրանք հայտարարել են, որ Իրանը չպետք է թիրախավորի ռեգիոնում ԱՄՆ ուժերին: Ասել կուզի՝ Իսրայելը թիրախավորելու հարցում Իրանն «ազատ» է:
Ուշադրության եմ ուզում արժանացնել մի էական հանգամանք, որ նախորդեց Իսրայելի հարվածին: Կալիֆորնիայում եւ ԱՄՆ մի քանի այլ քաղաքներում բռնկվեց Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության դեմ բողոքի եւ անկարգությունների ալիք: Թրամփը այն վերահսկելու եւ անկարգությունները կանխելու համար ստիպված էր կիրառել Ազգային Գվարդիա ու զինուժ:
Արդյո՞ք դա չէր այն «միջոցը», որով Իրանի հարցում ուժային սցենարի կողմնակից լոբբին եւ Իսրայելը ստացան Իրանին հարված հասցնելու «կանաչ լույս»: ԱՄՆ հայտարարում է, որ չի մասնակցել հարվածին, բայց նաեւ կասկածից վեր է, որ այդուհանդերձ առանց ԱՄՆ համաձայնության Իսրայելը հազիվ թե հարվածեր: Իհարկե հնարավոր չէ բացառել նաեւ այդ տարբերակը, որովհետեւ այդուհանդերձ Իսրայելն ունիբավարար ծավալի ինքնուրույնություն: Այդուհանդերձ, այս պարագայում հարցի արժեքը չափազանց բարձր է, հետեւաբար շատ ցածր է հավանականությունը, որ Իսրայելը կարող էր հարվածել առանց ԱՄՆ կանաչ լույսի:
Թրամփից այդ համաձայնությունը ստանալու հարցում Նաթանյահուն եւ լոբբին աշխատում էին շատ տեւական ժամանակ:
Ըստ ամենայնի, «միգրացիոն ընդվզումը» բավականին զգայուն ճնշում էր Թրամփի համար»: