Մենք ագրեսոր չենք. Փեզեքշիան

Մենք ագրեսոր չենք. Փեզեքշիան

Իրանի ժողովուրդը պետք է մի կողմ դնի իր տարաձայնությունները և միասնական կանգնի Իսրայելի ագրեսիայի դեմ։ Նման կոչ է արել Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը։

 

«Մենք պատերազմ չենք փնտրել և չենք սկսել պատերազմը։ Մենք չենք սպանել երկրի բարձրաստիճան զինվորականներին և գիտնականներին, այլ այս ահաբեկիչներն են սպանել», — ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթում։

 

«Մենք ագրեսորներ չենք։ Այսօր մեզ ավելի քան երբևէ անհրաժեշտ է միասնություն և համերաշխություն, և ամբողջ Իրանի ժողովուրդը պետք է միավորվի և վճռականորեն դեմ լինի ագրեսիային»։