Տիրոջ առջև կանգնելիս չես կարող ասել՝ «Այդպես էին հրամայել», կամ՝ «Այդ ժամանակ պատիվն ու արժանապատվությունը չէին գնահատվում»․ թող սա լավ իմանան բոլոր՝ «հրաման եմ կատարում» ասող ուժայինները, ովքեր նեռի ցուցումով մասնակից են Հայ Եկեղեցու նկատմամբ էս դիվական հալածանքներին․ Գագիկ Ասատրյան

«ԱՌԱՋ» կուսակցության ԿԳԿ անդամ Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Թագավորը կարող է պահանջել հնազանդվել, հայրը՝ ենթարկվել, բայց հիշի՛ր, ով էլ լինի իշխանն ու տերը, քո հոգու համար միայն դու ես պատասխանատու...
 
Եվ ինչ կերպարով էլ հանդես գաս, ով էլ փորձի քեզ ղեկավարել, քո հոգին քո ձեռքերում է։ Թեկուզ թագավորներ կանգնած լինեն քեզնից վեր և դու կատարես նրանց կամքը, Տիրոջ առջև կանգնելիս չես կարող ասել՝ «Այդպես են հրամայել» կամ՝ «Այդ ժամանակ պատիվն ու արժանապատվությունը չէին գնահատվում»։
 
Հատված՝ «Երկնային արքայություն» ֆիլմից։
 
Հ․Գ․ Թող սա լավ իմանան բոլոր՝ «հրաման եմ կատարում» ասող ուժայինները՝ շարքայինից մինչև գեներալ, բոլոր նրանք, ովքեր նեռի ցուցումով մասնակից են ՀԱԵ-ի նկատմամբ էս դիվական հալածանքներին․․․թո՛ղ լավ իմանան, որ պատասխան տալու ժամանակը մոտենում է։