Սարսափելի՜ մարդիկ, Սրբազանը ձեզ, գիտեմ, կների, ես՝ դժվար թե. Թովմաս Առաքելյան
Աստվածաբան Թովմաս ուրարակիր Առաքելյանը գրում է․
«Դե ինչ, փշրվեց իշխանական պիղծ քարոզչության ևս մեկ միֆ: Հստակ բացահայտվեց, որ Բագրատ Սրբազանի ձայնագրությունները կեղծված էին, մոնտաժված: Նա, ով չհասկանալու համար վճարվում է՝ երբեք էլ չի հասկանա: Բացատրելու ոչ մի բան այլևս չկա: Մեր երկրում ամեն ինչ պարզ է ու հստակ (չնայած ստի ամենօրյա տարափին):
Վերջին շաբաթներին այս սուտը տարածողներ, ստով հրճվողներ ու ինքնահռչակ դատավորներ, «նիկոլական չեմ, բայց…» մարդիկ, սարսափելի՜ մարդիկ: Սրբազանը ձեզ, գիտեմ, կների: Ես՝ դժվար թե…
Իսկ Հայոց գալիք հաղթանակը չունի որևէ այլընտրանք»: