Քննչական կոմիտեն Արագածոտնի թեմից բերման է ենթարկել միանգամից հինգ քահանայի
Ինչպես հայտնել էինք, այսօր վաղ առավոտյան իրավապահները ձերբակալել են Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանին։
YerevanToday-ը տեղեկացավ, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ևս Քննչական կոմիտե են տարել։ Նրանց ձերբակալություններն իրականացրել են ԱԱԾ աշխատակիցները: Լրատվականի տեղեկություններով, Քննչական կոմիտեն Արագածոտնի թեմից բերման է ենթարկել միանգամից հինգ քահանայի։
Այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։