Այո’, Սասուն, շատ ճիշտ ես. Նիկոլիդ խաղը մահացու էր Արցախի համար ու մահացու է լինելու Հայաստանի համար. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է. «Դավաճան և մանկուրտ Սասունը շարունակում է իրեն «դեբիլ» տեղ դնել… Սա Նիկոլի կողմից Արցախի վերջին պատերազմը դիտավորյալ սանձազերծելու մեղքը քողարկելով զառանցում է, թե բա «Արցախը Հայաստան է և վերջ» Նիկոլն ասել է «պահի տակ»… Լու՞րջ, այ գեղցի տգետ…
Ուրեմն հատուկ դեբիլների և ինքնախաբեությամբ զբաղվող զանգվածի համար կրկին ասեմ` «Արցախը Հայաստան է և վերջ» ասելով Նիկոլ Անհողը ԴԻՏԱՎՈՐՅԱԼ քանդել է բանակցային գործընթացը և լեգիտիմացրել Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ, որն իրեն երկար սպասել չտվեց…
Կրկնում եմ` Նիկոլը դա արել է ԴԻՏԱՎՈՐՅԱԼ` առաջնորդվելով «Արցախյան թոկը Հայաստանի վզից պետք է հանվի», որի արդյունքում, ըստ Նիկոլի մենք պետք է ձերբազատվեինք ՌԴ ազդեցությունից ու ընկնեինք թուրք֊ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ, քանի որ ոչ մի նորմալ մարդ չի կարող երազել, որ ռուսների ազդեցությունը թոթափելով մենք իրոք կանկախանայինք…
Չկա նման բան ու չի էլ մինելու… Մեր տարածաշրջանում այս պահին Հայաստանն ունի երկու ուղի` ՌԴ կամ Թուրքիա…
Այո’, Սասուն, շատ ճիշտ ես. ռուսների հետ ՆիկոլիԴ խաղը մահացու էին Արցախի համար ու մահացու է լինելու Հայաստանի համար…
Ձեր անիծյալ իշխանությունը պահելու համար շարունակեք ձեր հակահայ խաղերը…»: