«Իմ մարզումները վաղ առավոտյան»․ Լուսինե Թովմասյանի լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով սպորտային կերպարում։
Իր միկրոբլոգի Stories բաժնում տեղադրված կադրերում գեղեցկուհին կրում է տոպ, որը համադրել է շորտերի հետ։ Նա հավաքել է մազերը, առանց շպարի է։ «Իմ մարզումները վաղ առավոտյան», - հրապարակումը մեկնաբանել է Լուսինեն։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր մայրիկ ու քույրիկի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Լուսինեն բաց երանգի, երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել է բարձրակրունկների եւ սեւ բաճկոնի հետ։ «Մենք», - ջերմ լուսանկարը մակագրել էր երիտասարդ մայրիկը։