Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բեռնատարն ընկել է ձորը. վարորդը մահացել է

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բեռնատարն ընկել է ձորը. վարորդը մահացել է
Նոյեմբերի 29-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Լոռու մարզի Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի բեռնատարը դուրս եկել երթևեկելի մասից և շուրջ 40 մետր բարձրությունից ընկել ձորակը:
 
 
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
 
 
Վարորդը՝ 44-ամյա Բաղդասար Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
 
Կատարվում է նախաքննություն։