Երևանում բախվել են պարեկային ծառայության Skoda-ն, BMW-ն, Opel-ն ու «07»-ը, կան վիրավորներ
Դեկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում բախվել են վրացական համարանիշներով BMW, Skoda, Opel Astra և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով կան վիրավորներ։ Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում և սպասարկվում է պարեկային ծառայության Երևանի գնդի կողմից։