Խոշոր ավտովթարի հետևանքով կա 4 վիրավոր, 1-ը՝ երեխա
Դեկտեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։