Երևանում Mercedes-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ վիրավորին դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխենիկայի օգնությամբ

Երևանում Mercedes-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ վիրավորին դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխենիկայի օգնությամբ

Երեւանում, յսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

 

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում, և նրան դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ փրկարարներ:

 

Նրանք մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի օգտագործմամբ՝ կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից: Բժիշկները կատարեցին հերթական ներկարկումն ու պարանոցին տեղադրեցին ֆիքսատոր։ Փրկարարներն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։