Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel Astra-ն
Երևանի Խորենացի փողոցում բախվել են 55-ամյա Կարեն Ն.-ի վարած շտապօգնության ավտոմեքենան և 24-ամյա Հրայր Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։
«Ավտովթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին, ժամը 20։00-ի սահմաններում։ Շտապօգնության մեքենայում նաև հիվանդ է եղել, որը դեպքի վայր ժամանած մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,– ասված է կայքում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։