Արտակարգ դեպք Երևանում․ զինկոմիսարիատի մոտ հրդեհ է բռնկվել Mercedes-ում

Արտակարգ դեպք Երևանում․ զինկոմիսարիատի մոտ հրդեհ է բռնկվել Mercedes-ում

Երեւանում, այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N 1 տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Պարեկները այդ հատվածում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը մինչև հրշեջ-փրկարարները մարեն Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Մինչ հշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Հ․Հ․-ն։

 

Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի շարժիչի պլաստմասե դետալները։ Ավտոմեքենան տեղափոխելու համար վարորդի կողմից օգտագործվել է ավտոքարշակ։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։