Հողերը հանձնող, ՔՊ-ական եսիմ ով. Ինչպես են օգտատերերը արձագանքել նոր փոխարտգործնախարարի նշանակմանը

Հողերը հանձնող, ՔՊ-ական եսիմ ով. Ինչպես են օգտատերերը արձագանքել նոր փոխարտգործնախարարի նշանակմանը

Նախօրեին ԱԳՆ Արարատ Միրզոյանի տեղակալների թիվը համալրվեց ևս մեկով: Վահան Կոստանյանը նշանակվեց ԱԳՆ տեղակալ, նշենք, որ մինչ այդ նա զբաղեցնում էր ԱԳՆ խորհրդականի պաշտոնը:

28-ամյա Կոստանյանի անցած ուղին այսպիսին է ՝ ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի օգնական, ապա խորհրդական, ապա ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի խորհրդական։

Նշենք նաև, որ Կոստանյանն առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2018-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր, որպեսզի տարկետում ստանա և գիտությամբ զբաղվի:

Ամսիներ անց նշանակվել էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, այնուհետև Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նախ նրա օգնական, ապա` խորհրդական: Իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ տարկետման երեք տարին լրանալուց հետո Կոստանյանն ազատվել է բանակից հիվանդության հիմքով:

Վահան Կոստանյանի նշանակումը առաջ էր բերել բազմաթիվ օգտատերերի զայրույթը; Նրանք հիշեցրել են Կոստանյանի կենսագրությունը, հասարական ելույթները՝ նշելով անհամապատասխանատվությունը նման կարևոր պաշտոնի հետ: Նրանից մի քանի ներկայացնում ենք ստորև.

Օգտատեր Արման Հայրապետյանը հրապարակել է Կոստանյանի այս լուսանկարն ու գրել.

«ՀՀ արտգործնախարարի նորանշանակ տեղակալը (մեղայ Աստծու) այս լուսանկարում լավագույնս նկարագրում է իրենց կողմից վարվող արտաքին քաղաքականությունը: Այն է՝ ՃՈՂՎԱԾ»։