Ալեն Սիմոնյանը ևս վշտացած է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ ցավակցական խոսք հղելով:
«Վշտացած եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - գրել է ԱԺ խոսնակը: