Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։