Բոլորին պետք է ասենք` ոչինչ չենք քննարկելու, քանի դեռ Լաչինի միջանցքը բաց չէ. Օրբելյան
«Պետք է Տոյվո Կլաարից և Շառլ Միշելից հարցնենք` ինչ են անում, որ դատարանի որոշումն իրականացվի։ Քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն իրականացվել` ռազմագերիները չեն վերադարձվել, Արցախի ճանապարհը չի բացվել, ինչպես որոշել է դատարանը` ուրիշ հարցով չպետք է բանակցություն լինի»,– լրագրողներին ասաց Արամ Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով` միջազգային իրավունքի և գործիքակազմի ճիշտ ընկալման խնդիր կա։
Նրա կարծիքով` Հայաստանն այս պահին ունի դիմակայելու ռեսուրս և դեռ չի անցել բանակցությունների համար այն անդառնալիության կետը։