Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին

Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին
Ըստ նրա` իրավիճակն արդեն հարթվել էր, երբ ոստիկանությունը եկել է իր աշխատասենյակ Մհեր Սահակյանին հարցաքննելու համար։ Վերջինս արդեն պատրաստվել է ոստիկանների հետ գնալ ոստիկանության Արաբկիրի բաժին, երբ սենյակ է մտել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Կարելի է ասել, որ իր գործողություններով Ալեն Սիմոնյանը ներքին խառնաշփոթ կազմակերպեց։ Օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից` ոստիկանապետի տեղակալը սկսեց Մհեր Սահակյանին հրել, այնինչ դրա իրավունքը ինքը չուներ, ու խառնաշփոթ եղավ իմ աշխատասենյակում»,– ասաց Սեյրան Օհանյանը։