Հայաստանն պետք է ասի «Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև
Հայաստանն այսօր պետք է կրկնի մեր խոսքերը, այն է՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»։ Այդ մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պետական AzTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Հայաստանը, որը հիմք է ընդունել Ալմաթիի հռչակագիրը և պատրաստակամություն հայտնել դրա հիման վրա խաղաղության պայմանագիր ստորագրել, այժմ պաշտոնապես պետք է հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում շարունակ խոսում է ցավոտ զիջումների մասին։