Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել․ Բայրամով

Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել․ Բայրամով

Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների կայանալիք հանդիպումը Բրյուսելում «երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասն է կազմում» և կարող է դիտարկվել որպես «Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների բաղկացուցիչ մաս»։

«Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում ընթացող գործընթացը, քանի որ երբեմն բանակցային գործընթացում ընդմիջումներ կամ ձգձգումներ են լինում: Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի», - հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։