ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և անվտանգային հարցեր. Անդրանիկ Թևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր հարևան, բարեկամ, դաշնակից Իրանը
—————————
Այսօր դեսպանատանը հանդիպել եմ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։
Քննարկել ենք հայ–իրանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձել ենք նաև սոցիալ–տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում հայ–իրանական համագործակցության հնարավորություններին և դրանց զարգացման հեռանկարներին։
Հարգարժան դեսպանի հետ պայմանավորվեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական»: