ԵՄ դիտորդների ներկայությունը ստեղծում է ապահով մթնոլորտ տեղում. ԱԳ փոխնախարար

ԵՄ դիտորդների ներկայությունը ստեղծում է ապահով մթնոլորտ տեղում. ԱԳ փոխնախարար

ԵՄ դիտորդները չէին էլ կարող արձագանք տալ, իրենց առաքելությունն է պարբերաբար պատրաստել զեկույցներ Բրյուսելի և անդամ երկրների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ԵՄ դիտորդների աշխատանքը պետք է դրական գնահատել:

«Նրանց ներկայությունը ստեղծում է ապահով մթնոլորտ տեղում, նրանք ամբողջությամբ կատարում են իրենց վրա դրված մանդատը»,-ասաց նա: