Կինս 10 րոպեով գնացել էր բունկեր հրամկազմին բարևելու. մտածել ենք դրական կազդի. Նիկոլ Փաշինյան

Կինս 10 րոպեով գնացել էր բունկեր հրամկազմին բարևելու. մտածել ենք դրական կազդի. Նիկոլ Փաշինյան



Նիկոլ Փաշինյանը շարունակում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանել իշխանական պատգամավորների հարցերին:

Ի թիվս այլ հարցերի Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե ինչ էր անում Աննա Հակոբյանը հրամանատարական բունկերում, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց.

«Ես չգիտեմ, թե ինչ պատկերացում ունեք այդ օրերին Ստեփանակերտի մասին, ահագին մարդիկ, կանայք լքել էին Ստեփանակերտը և կնոջս այնտեղ գտնվելը եղել է դա, որ տեսնեն, որ վարչապետի կինը գտնվում է այնտեղ»,-ասաց նա: