«Կանայք ներկայացնում են»․ ՔՊ-ական կին պատգամավորները կմեկնեն գործուղումների

«Կանայք ներկայացնում են»․ ՔՊ-ական կին պատգամավորները կմեկնեն գործուղումների

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը հուլիսի 17-20-ին գործուղվում են Նյու Յորք: Համաձայն Ալեն Սիմոնյանի կարգադրության, նրանք Նյու Յուրքում կմասնակցեն  կայուն զարգացմանը նվիրված խորհրդարանական ֆորումի:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հռիփսիմե Գրիգորյանը, հուլիսի 16-21-ը գործուղվում է Ռուանդայի Հանրապետություն՝ Կիգալի, մասնակցելու «Կանայք ներկայացնում են» խորագրով կոնֆերանսին: